«Առանց Ադրբեջանի չէին լինի անվտանգություն և խաղաղություն Եվրոպայում». Ճամարտակել է երկերսանի Դոքերթին Բաքվում

«Առանց Ադրբեջանի չէին լինի անվտանգություն և խաղաղություն Եվրոպայում»։ Այս հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկացրել է APA-ն։

Դոքերթին հայտնել է, թե «Ադրբեջանը հիանալի երկիր է»։ Նա գոհունակություն է հայտնել իր այցից և ընդգծել, որ հպարտանմում է երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ պատմությամբ։ Հյուրը նշել է, թե Միացյալ Թագավորությունը դրական է վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում կատարվող ցանկացած ավանդին և հպարտանում է Ադրբեջանի հետ շատ կարևոր քաղաքական, տնտեսական, առևտրային և էներգետիկ հարաբերությունների գոյությամբ։

Լեո Դոքերթին ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Եվրոպա էներգակիրների կարևոր մատակարար է, այլև Հարավային Կովկասի կարևոր և պատասխանատու երկիր, ապա երկերեսանի պաշտոնյան ճամարտակել է, թե՝ առանց Ադրբեջանի չէին լինի խաղաղություն և կայունություն Եվրոպայում։