Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Ազգային ժողովի նոյեմբերի 2-ի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օենքների մի շարք լրացումների։

Դրանց թվում են.

«Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական թոշակների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության մասին» և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Ջրային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը

Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանուկների, հաստատությունների և գործարարների պետական գրանցման մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։