Իսրայելի ատոմային ռումբը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար․ Էրդողան

Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում հանդես կգա նախաձեռնություններով՝ կապված Իսրայելի՝ ատոմային ռումբ ունենալու հետ, հայտարարել է Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Իսրայելը ատոմային ռումբ ունի, մենք բողոք ենք ներկայացրել համապատասխան մարմիններին և շարունակում ենք դա անել։ Դա սպառնում է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը»,- նշել է Թուրքիայի նախագահը։