Եղանակը Հայաստանում. Երևանում և Արարատյան դաշտում սպասվում են սառնամանիքներ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի ևս 4-5 աստիճանով։

«Հայգոսհիդրոմետ»-ն հաղորդում է, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+9,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +2+6,

Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,

Տավուշում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10,

Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+11: