ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագիրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Այդ մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Հիշեցնենք, որ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին` երկու տարի մանդատով և ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից։