Ով ասում է՝ «Ինչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի հետ», խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին. Էրդողան

Նա, ով ասում է՝ «Ինչ  գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ», գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին, հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ գլխավոր ասամբլեայում, հաղորդում է  Anadolu-ն։

Ըստ Էրդողանի, «Թուրքիայի ուժեղանալուն և  բոլոր ուղղություններով իր շահերը պաշտպանելուն համընթաց, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակը սկսել է աճել»։

Թուրքիայի նախագահի կարծիքով, «եթե ԱՄՆ-ի և Եվրոպայի նման տերությունների կողմից աջակցվող յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում սկսի իր ցանկությամբ մարդիկ սպանել, ապա աշխարհակարգն ամբողջովին կխախտվի»։