Պետդեպում մեկնաբանել են Ադրբեջանի՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բաքվի հրաժարվելը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց։

«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար:

Մենք խրախուսում ենք երկու երկրներին մասնակցել այդ բանակցություններին, լինի դա ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է նա:

Նշենք, որ Բաքուն հրաժարվել է հանդիպումից, որը պետք է կայանար նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով։