Սեյրան Օհանյանն ամեն թփի տակ «Իսկանդեր» և «Տոչկա ՈՒ», ձրի զենք ասելով ման է գալիս․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում, դիմելով Արծվիկ Մինասյանին, հետաքրքրվեց, թե ինչ անհանգստություններ ունի քննիչ հանձնաժողովի հետ կապված։

«Հանձնաժողովի ստեղծման օրվանից հանձնաժողովի սենյակ չեք մտել, ձեր խմբակցության անդամները, որոնք պետք է այդ հանձնաժողովում լինեին, սենյակ չեն մտել: Չեն եկել, չեն լսել:

Պարոն Սեյրան Օհանյանն ամեն թփի տակ, ամեն ծառի տակ «Իսկանդեր» և «Տոչկա ՈՒ», ձրի սպառազինություն ասելով ման է գալիս, բա թող գար, լսեր։ Տեսնեինք, այդ հանձնաժողովի նիստից հետո էլի «Իսկանդեր» էր ասելո՞ւ։

Գայիք, հակափաստարկներ ներկայացնեինք։ Ուզում եմ հասկանել՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ այս ձեր դեմարշն ինչի հետ է կապված: Կարո՞ղ է մամուլում պոտենցիալ հրավիրյալների անուն եք լսել, մի հատ պետք է մոնիտորինգ անել մամուլը, հասկանալ: Եթե այդպիսի բան կա, պետք է խորանալ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։