Հրեաները ցեղասպանվե՞լ են…, բա այդ դեպքում հրեական պետությունն այսօր ինչպե՞ս է ցեղասպանություն իրականացնում (տեսանյութ)

Հրեաները ցեղասպանվե՞լ են… Բա այդ դեպքում հրեական պետությունն այսօր ինչպե՞ս է պաղեստինցիների ցեղասպանությունն իրականացնում, և երեկ ինչպե՞ս էր զինում ցեղասպան Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետությունում հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար…

Պաղեստինցիներին ցեղասպանող Իսրայելի սիոնիստական վարչակարգը պետք է ոչնչացվի, ինչպես ֆաշիստականը, ինչպես Երրորդ ռեյխը, Նաթանյահուն պետք է վերանա, ինչպես Հիտլերը: Մարդկային երևակայությունից երևի նույնիսկ դուրս է այն դժոխքը, որին պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակող Իսրայելը վերածել է Գազայի հատվածը և նրա կենտրոնը հանդիսացող Գազա քաղաքը:

Դեռ նոյեմբերի 10- ի, լույս 11- ի գիշերը Իսրայելն աննախադեպ դաժանությամբ ու մարդկության պատմության մեջ առաջին անգամ արգելված ֆոսֆորային ռումբեր է գցել  Գազա քաղաքում գտնվող խոշորագույն «Ալ- Շիֆա» հիվանդանոցի և հարակից տարածքների վրա: Այսինքն՝ այնտեղ, որտեղ անօգնական, ծանր վիճակում գտնվող, նույնիսկ ինքնուրույն շարժվելու, փախչելու անընդունակ, բժիշկներից օգնություն ու կյանք խնդրող հիվանդներ և ավելի քան 40 օր շարունակվող ռմբակոծություններից ծանր վիրավորված քաղաքացիական անձինք են գտնվում:

ТАСС- ի փոխանցմամբ, Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը ISNA գործակալությանը հայտնել է բուժհաստատության անձնակազմը ռազմական գործողությունների պատճառով չի կարող շենքից դուրս գալ նույնիսկ մահացածներին հուղարկավորելու համար:

Իսկ, ահա, արդեն անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) շարունակելով Գազայում ցամաքային գործողությունը, գրոհել է «Ալ- Շիֆա» հիվանդանոցը: Կրակոցները սկսել են հնչել հենց հիվանդանոցի տարածքում, հայտնել է «Al Mayadeen»-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի բժիշկներից մեկին և Գազայի Առողջապահության նախարարությանը։

Թել Ավիվը և Վաշինգտոնը վերոնշյալ հանցագործությունն արդարացնելու համար պատճառաբանել են, թե այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը և զենքի պահեստը, զինյալները հերքում են այդ մեղադրանքները: ՑԱՀԱԼ-ն իր տելեգրամ-ալիքում հայտարարել է, թե իսրայելական բանակը պայքարում է զինյալների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ: Սա հրեշավոր կեղծիք է, ինչն արդեն ապացուցված է բազմաթիվ փաստերով:

Իսրայելին զինած ու զինող Սպիտակ տանն իրենց երկդիմի ու կեղծավոր քաղաքականության շրջանակներում ընդգծել են, որ չեն աջակցում հիվանդանոցին հասցված ավիահարվածներին, ինչպես նաև բուժհաստատության տարածքում ցամաքային մարտերին:

«Անմեղ մարդիկ, անօգնական մարդիկ, հիվանդ մարդիկ պարզապես փորձում են ստանալ իրենց արժանի բժշկական օգնությունը, այլ ոչ թե խաչաձև կրակի տակ ընկնել»,- РБК- ի տեղեկացմամբ, ասել են Սպիտակ տանը:

Իսրայելի վարկածով՝ գրոհայինները հիվանդանոցներն օգտագործում են որպես ծածկոց։ ՑԱՀԱԼ- ը հրապարակել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ-Ռանտիսի» մանկական հիվանդանոցում կատարած տեսագրությունները, որոնցում պատկերված են զենքերն ու սենյակը, որոնք ենթադրաբար օգտագործվել են պատանդներին պահելու համար:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունն ընդունել է, որ տեսանյութը նկարահանվել է հիվանդանոցում, սակայն հերքել է այնտեղ զենքեր և պատանդներ պահելու մեղադրանքները: ՀԱՄԱՍ-ը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։ Խմբավորումն ամերիկյան հետախուզության տվյալների հրապարակումը գնահատել է որպես իսրայելական բանակին տրված «կանաչ լույս»՝ հիվանդանոցի վրա հարձակումներ իրականացնելու համար:

Մի շատ- շատ պարզ հարց. ՑԱՀԱԼ- ին դժվա՞ր էր մանկական հիվանդանոցը գրավելուց հետո, նրա սենյակներից մեկում մի քանի տասնյակ ինքնաձիգներ, նռանականետներ ու նռնակներ տեղադրել ու տեսագրել… Հրեական պետության ձեռագրին ծանոթ լինելով, գրեթե չունենք կասկած, որ հենց այդպես էլ եղել է:

Չնայած ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, թե «կետային և նպատակային» գործողություն է իրականացնում «Ալ- Շիֆա» բժշկական կենտրոնում՝ ձգտելով չվնասել քաղաքացիական բնակչությանը, Գազայի հատվածի հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մուհամմադ Զակուտն այսօր հայտարարել է, որ իսրայելական ուժերը ներխուժել են «Ալ- Շիֆա» հիվանդանոց և հարձակվել հիվանդների վրա:

«Օկուպանտները մի քանի հարձակում են գործել «Ալ- Շիֆա» հիվանդանոցի վրա, գրոհել են անհետաձգելի օգնության բաժանմունքը և հարձակվել հիվանդների վրա»,- «Известия»– ի տեղեկացմամբ , ասել է Զակուտը:

Նա նաև նշել է, որ իսրայելցի գրոհայինները խուզարկել են հիվանդանոցի նկուղը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին իսրայելական բանակի գրոհի ժամանակ «Ալ- Շիֆա» հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունների մասին: Լիբանանցի լրագրողների տեղեկություններով՝ ՑԱՀԱԼ-ը մարտական արկեր է կիրառում հիվանդանոցի արևմտյան թևում՝ պայթեցնելով բաժանմունքների միջև ընկած դռներն ու պատերը: Բացի այդ, ինչպես հաղորդել Է իրանական «Fars» լրատվական գործակալությունը, շենքն անջատված է էլեկտրամատակարարումից:

Նոյեմբերի 12-ին պաղեստինյան կառավարությունը հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածի տարածքում դադարեցվել է առնվազն 22 հիվանդանոցների և 49 բժշկական կենտրոնների աշխատանքը: Այդ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էր տվյալներ, որոնց համաձայն, Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից առնվազն 137 հարձակում է գրանցվել անկլավի բժշկական հաստատությունների վրա:

Նույնիսկ արևմտյան առաջատար ԶԼՄ- ներից «Bloomberg»- ն է հայտարարել  Գազայում Իսրայելի գործողություններից ԱՄՆ-ի հիասթափությունների մասին, չի հայտնել, սակայն, որ այդ դրանք կեղծավոր են, ձևական և ընդամենը նպատակ ունեն Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակցի կողմից իրականացվող ցեղասպանությունից անմասն մնալ, չկիսել դրա պատասխանատվությունը:

Սպիտակ տունն ավելի և ավելի է հիասթափվում Գազայի հատվածում Իսրայելի գործողություններից։ Այս մասին, «Известия»ի փոխանցմամբ , հայտնել է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ- ի կառավարությունում շփոթված են, որ ՑԱՀԱԼ- ի գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում ավելանում է զոհերի թիվը:

«Bloomberg»- ի զրուցակիցները բացատրել են, որ ստեղծված իրավիճակը փոխելու համար ամերիկացի պաշտոնյաներն ընդլայնել են շփումները իսրայելցի գործընկերների հետ, սակայն Իսրայելի հետ «ծանր խոսակցությունները» հանգեցնում են նրա կողմից ցանկացած նախազգուշացման անտեսմանը՝ ուժեղացնելով «դաշնակիցների միջև պառակտումը»։ Գործակալության աղբյուրները հիշեցրել են, որ ԱՄՆ-ն մշտապես զգուշացնում է Իսրայելին՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտության մասին:

«Երբ ԱՄՆ-ը հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել, երբ ՑԱՀԱԼ- ը հարվածել է փախստականների ճամբարին, Իսրայելի պատասխանը «գրեթե արհամարհական» էր, և առաջնորդներն հայտարարեցին, որ «իրենց նպատակին հասել են»,- ընդգծել են պաշտոնյաները:

Նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, ամերիկացի հրապարակախոս Սեյմուր Հերշը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ի վիճակի չէ ազդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի վրա պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հարցում, քանի որ հենց Սպիտակ տանը քաոս է տիրում: Ամերիկացի մի պաշտոնյայի խոսքով, որի հետ զրուցել է Հերշը, Վաշինգտոնում այժմ «իշխանության վակում է, ոչ ոք չի կառավարում պարահանդեսը»: Լո՞ւրջ… Դե, եթե այդպես է, թող այդպես չկառավարելով, զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա չտան Իսրայելին և Ուկրաինային: Թե՞ որտեղ իրենց պետք է, շատ լավ էլ կառավարում են:

Նոյեմբերի 2-ին թղթակից Մոհամմեդ Բելբեսին պատմել է Իսրայելի կողմից «Ալ Բուրեյջ» փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքների մասին: Լրագրողի խոսքով՝ ռմբակոծության է ենթարկվել առնվազն 10 շենք, որոնցից յուրաքանչյուրն ունի 2- 7 հարկ, յուրաքանչյուր բնակարանում ապրում է մի քանի տասնյակ մարդ։ Նոյեմբերի 13-ին ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, որ լարվածության նոր փուլի սկզբից 4300 հարված է հասցրել Գազայի հատվածին:

Ինչպես հայտնի է, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածից հոկտեմբերի 7-ին զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելի տարածքը, ինչպես նաև ներխուժել է երկրի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ: Նույն օրն իսրայելական կողմը սկսել է պատասխան հարվածներ հասցնել։ Պաղեստինցիները ձգտում են երկու երկրների միջև սահմանները վերադարձնել այն գծերով, որոնք գոյություն ունեին մինչև 1967թ. վեցօրյա պատերազմը: Պաղեստինը ցանկանում է, ինչպես ՄԱԿ- ի որոշմամբ է նախատեսված, իր պետությունը ստեղծել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը դարձնել մայրաքաղաք: Իսրայելը հրաժարվում է առաջադրված պայմաններից։

 

Տեսանյութն՝ այստեղ 

Արթուր Հովհաննիսյան