Իլյա Դարչիաշվիլին` Վրաստանով ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումների մասին

Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանության ուժեր ունենալ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկային կամ սպառազինություններին, որոնք թույլատրված են միջազգային համաձայնագրերով, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել դրանք։ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին այսպես է պատասխանել Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումների մասին հարցին։

«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին հնարավորություն տրվի օգտագործել տարանցման ֆունկցիան, որն ունի մեր երկիրը, հավասար պայմաններով։ Սա մեր պատասխանն է այդ հարցին, եւ անհարկի ինսինուացիաներն այս առիթով տեղին չեն»,- ասել է Դարչիաշվիլին վրացական Առաջին ալիքի եթերում։

Նա կրկնել է Թբիլիսիիի դիրքորոշումը «3+3» ձեւաչափի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Վրաստանը չի մասնակցում եւ չի մասնակցի ապագայում։ Նա նշել է, որ Վրաստանը շատ լավ, բարեկամական հարաբերություններ եւ համագործակցություն ունի հարեւան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Սդրբեջանի հետ երկկողմ ձեւաչափերում։