Ամենապահանջվածը Ծաղկաձորն է. ՌԴ զբոսաշրջիկները սկսել են տուրեր ամրագրել

ՌԴ լեռնադահուկորդներն ու սնոուբորդիստներն արդեն սկսել են լեռնադահուկային հանգստավայրերի տուրեր ամրագրել, պահանջարկ վայելող հանգստավայրերի առաջին հորիզոնականներում ԱՊՀ երկրներն են ու Վրաստանը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն`հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջության արդյունաբերության միության (RST) մամուլի ծառայությանը։

Պահանջարկ են վայելում նաև եվրոպական (Իտալիա և Սերբիա) և ասիական (Հարավային Կորեա և Ճապոնիա) ուղղությունները:

«Ըստ «Ինտուրիստ» զբոսաշրջային օպերատորի` լեռնադահուկային սեգմենտում ամենապահանջվածը համեմատաբար էժան Ծաղկաձոր հանգստավայրն է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ցանկում կան նաև ադրբեջանական և վրացական հանգստավայրեր։