Անձնագիրդ տալիս ես, ամաչում էլ ես ասես, որ պետական պաշտոնյա ես․ Ալեն Սիմոնյան

Սա շատ մեծ խնդիր է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի քաղաքացու անձնագրերը դեռ չեն փոխարինվել նոր անձնագրերով:

«Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, որ երբ անձնագրով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, մի հատ հասկանում են: Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը նույն իրավիճակում են: Արդեն 2024 թվականն է գալիս, մենք դեռ այս վիճակում ենք: Առաջնային պետք է դրանով զբաղվել»,-ասաց նա: