Հայաստանի ՊՆ-ը՝ ֆրանսիական զենքեր ստանալու տեղեկության մասին

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկման մասին, նշել է․ «Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»։

Հիշեցնենք՝ Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։

Թելեգրամյան ալիքներում լուսանկարներ և տեղեկություններ են շրջանառվում, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան, և որ բեռներն արդեն Վրաստանի Փոթի նավահանգստում են։