ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև Եվրամիության աջակցությունը Երևանին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Դիվանագետը հայտնել է, որ հնարավոր է` Եվրամիությունն ընդլայնի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների:

Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի` կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես Հայաստանին աջակցի կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: