Վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և կոալիցիայի զորքերի վրա 46 հարձակում է եղել, 56 մարդ վիրավորվել է

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թարմացրել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա հարձակումների մասին տեղեկատվությունը։

Զեկույցում ասվում է, որ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերը հարձակման են ենթարկվել առնվազն 46 անգամ, այդ թվում՝ 24 անգամ Իրաքում և 22 անգամ՝ Սիրիայում՝ «կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համակցության օգտագործմամբ», հաղորդում է BBC-ն:

Ընդհանուր առմամբ, այս հարձակումների հետևանքով տուժել է 56 մարդ, հավելել է Պենտագոնը։