Երևանի մետրոպոլիտենի նոր ռելսերի առաջին խմբաքանակը ՌԴ-ից բերվել է

Երևանի մետրոպոլիտենի համար նախատեսված նոր ռելսերի առաջին խմբաքանակը (86 հատ), որը ձեռք է բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, նախօրեին ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան: Խոսքը մետրոպոլիտենի 32 անվազույգերի և 4300 մ ռելսերի մասին է, որի ձեռք բերման համար կառավարությունը միայն նախորդ շաբաթ էր 620 մլն դրամ հատկացրել: