ԵՄ-ն շարունակում է քաղաքականացնել և արգելափակել բանակցային գործընթացը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Եվրամիությունը Անկարայի հետ բանակցային գործընթացում ցուցաբերում է անհետևողականություն, երկակի ստանդարտներ և` ոչ անկեղծություն։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ՝ կապված Եվրահանձնաժողովի (ԵՀ) ընդլայնման վերաբերյալ տարեկան զեկույցի հրապարակման հետ, որում ներառած են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։

«ԵՀ-ի պատրաստած զեկույցում պահպանվել են անարդար և կողմնակալ մոտեցումներ մեր երկրի նկատմամբ… Մենք լիովին մերժում ենք զեկույցում պարունակվող անհիմն մեղադրանքներն ու անարդար քննադատությունը: ԵՄ-ն շարունակում է. քաղաքականացնել և արգելափակել բանակցային գործընթացը, ինչը թույլ կտա մեզ հաղթահարել առկա խոչընդոտներն ու հակասությունները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն նշել է. «ԵՄ-ն մի կողմից արգելափակում է թեկնածու երկրի՝ Թուրքիայի հետ բարձր մակարդակով երկխոսության և համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները՝ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացման, անվտանգության, պաշտպանության հարցերում, մյուս կողմից պնդում է, որ Անկարայի հետևողականությունը ԵՄ քաղաքականությանն այս կարևոր ոլորտներում անկում է ապրում, ինչը, մեղմ ասած անհետևողականություն է»:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ընդլայնման վերաբերյալ տարեկան զեկույցում ասվում է. «Թուրքիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը և թեկնածու երկիր, սակայն ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ բանակցությունները 2018 թվականից ի վեր շարունակում են փակուղում մնալ»։