2023-ի առաջին 9 ամսում Թուրքիան 19.756 ռազմական գործողություն է իրականացրել

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանին կից պլանավորման և բյուջեի հանձնաժողով է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 2024-ի բյուջեն: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:

ՆԳՆ նախարար Ալի Յերլիքայան բյուջեի ներկայացման ընթացքում մանրամասներ է ներկայացրել 2023-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Քրդստանի համայնքների միության» (KCK, որի մեջ մտնում են PKK, PYD, PJAK և PÇDK կուսակցությունները) դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք 2024-ին շարունակական բնույթ են կրելու։

Ըստ Յերլիքայայի՝ 2023-ի հունվարի 1-ից մինչև 2023-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ընդհանուր առմամբ 19.756 ռազմագործողություն, որոնց ընթացքում սպանվել է խմբավորումների 721 անդամ: