Մակունցն ու Քերոլայն Քոքսը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանում առկա անվտանգային ու հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ: