Ինչպես հանձնվեց Արցախը

Բացահայտում չի լինի, եթե գրեմ, որ Արցախի հանձնումը սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում հմուտ քարոզչության հետևանքով հանրային լայն զանգվածների շրջանում սովորույթ ձևավորվեց բոլոր խնդիրների համար մեղադրել «ղարաբաղցիներին»:

Այդուհանդերձ, Արցախի հանձնման ակտիվ և վճռական ֆազան սկսվեց 2018-ին, երբ էլ ավելի հմուտ և համապարփակ քարոզչության և մանիպուլյացիաների կիրառմամբ հանրությանը համոզեցին, որ եթե Փաշինյանը լինի երկրի վրչապետը, անվտանգության և Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասվ ամեն ինչ ավելի լավ կլինի և դրան զուգահեռ կլինի նաև թռիչքաձև տնտեսական աճ:

Արցախի դե-ֆակտո հանձնման մեկնարկը տվեց Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ղժղժան ձայնով դաշտ նետեց «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի հայտարարությունը: Դրանով Ալիևին Հայաստանի վարչապետի կողմից տրվեց լեգիտիմ առիթ հայտարարելու, ր Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի և այդպիսով Ադրբեջանը ստանում է իրավունք հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Հարկ է նշել, որ տեղեկատվական պատերազմի կանոններով զիջնամը միտված հայտարարությունների և գործողությունների միջև պետք է լինի բավական ժամանակային ինտերվալ, որպեսզի հանրությունը դրանք չկապի միմյանց հետ և ընկալի որպես առանձին երևույթներ: Մեր պարագայում պարտվողական և զիջողական քայլերն ընդմիջվում էին պոպուլիստական և մանիպուլյատիվ կեղծ հայրենասիրական ելույթներով և հանրային քյաբաբ-խորոված-քեֆ-ուրախություն-ամանօրյա միջոցառումներ տիպի իրադարձություններով, որնք նույնպես միտված էին հանրությանը մոլորեցնելու և ուշադրությունը շեղելու նենգ նպատակին հասնելու:

Արցախի հանձնման գործընթացը համեմված էր նաև ցինիկ հայտարարություններով: Դրանցից մեկը Ալեն Սիմոնյանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 23-ին /պատերազմից 4 օր առաջ/ արված «Աղդամը իմ հայրենիքն է» ստոր գրառումը: Համարժեք ցինիկ գրառմամբ աչքի էր ընկել նաև այսօրվա ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս ամենին զուգահեռ իշխող վարչակարգի տարբեր կալիբրների զանազան գործիչներ, վարպետորեն խաղալով «Արցախի հանձնում» ողբերգության մեջ իրենց դերը, ակտիվորեն մասնակցել են գործընթացին:

Իսկ պատերազմից հետո Ալիև-Փաշինյան տանդեմը կիրառեց ևս մեկ հնարք՝ որոշակի պարբերականությամբ հանրությանը հարվածներ էին հասցնում, որպեսզի մարդիկ չկարողանան ուշքի գալ և գիտակցաբար միավորվել պայքարի համար:

Հիշո՞ւմ են, ինչպես էր Փաշինյանը 2018-ին Հանրապետության Հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի առջև կանգնած ասում «Պատկերացնո՞ւմ եք, ասում են, թե եկել եմ, որ հողեր հանձնեմ»…

Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 2018-ին ցուցարարները մեզ հակադարձում, երբ ասում էինք, որ սա գալիս է հենց այդ նպատակով: Ես հիշում եմ: Փրփուրը բերաններին ինձ ասում էին «Չի կարա տենց բան լինի»…

Պարզվեց, որ շատ էլ լավ կարա լինի, եթե Հայաստանը ղեկավարում է մեկը, ում համար հայրենիքը սեփական աթոռն է, ուրիշ ոչինչ:

Այս թեմայով դեռ շատ բան կարելի է գրել, այդ թվում Հայաստանի ներքաղաքական դաշտի մասին: Սակայն կա մեկ փաստ, որն անհերքելի է. Արցախը հանձնեց Փաշինյանը, իսկ իր թիմակիցներն էլ իր մեղսակիցներն են:

#ինչպեսենհանձնելԱրցախը

Նատալի Սաղիյան