«Վերելք»․ Հետ կգա՞ արդյոք 1937 թիվը (տեսանյութ)

Ահազանգեր են լսվում 1937-ի հնարավոր վերադարձի մասին՝ հիմք ընդունելով արտահայտած տեսակետների համար քաղաքական և հասարակական գործիչների դեմ քրեական գործերի հարուցման բազմաթիվ փաստերը։

«Վերելք» հաղորդաշարը նշում է, որ երբ 1985-ից բացվեցին արխիվները և հրապարակայնացվեց 1937 թվականի ու այդ շրջանի եղելությունը, մարդիկ սահմռկեցին, սոսկացին ու դրանով բավարարվեցին․ հարցեր չտվեցին, թե ինչո՞ւ էին եղել բռնաճնշումներն ու հալածանքները և ի՞նչ է հարկավոր անել, որ 37 թիվը այլևս չկրկնվի:

 

Դա չարվեց, և մենք քաղաքական մեր անխելքությամբ ստեղծեցինք իր խորքում 1937-ի վերադարձի վտանգ ունեցող իշխանական համակարգ։

 

Մանրամասները՝ տեսանյութում