Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է. ՀԱՊԿ-ը պատրաստ է լիցքաթափել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է, ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին, մնում է ուժի մեջ մտնի, եթե ձեռք բերվի կոնսենսուս»,- ասել է նա։

Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։

«Մենք պետք է պատրաստ լինենք համատեղ ետ մղել նոր սպառնալիքները և չեզոքացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։