ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է հարևան երկրների հետ առևտրային համագործակցության և տարանցման զարգացման անհրաժեշտությունը

Հայտարարելով ծովակենտրոն զարգացման ընդհանուր քաղաքականության մեկնարկն ԻԻՀ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընդգծել է հարևան երկրների հետ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև համակցված տրանսպորտային ցանցի ստեղծման և ամրապնդման միջոցով տարանցման հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Սահմանադրության 111-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն և Համակարգի նպատակահարմարության խորհրդի հետ խորհրդակցությունից հետո, առաջնորդը եռյակ ուժերի ղեկավարներին և Նպատակահարմարության խորհրդի ղեկավարին է փոխանցել ծովային զարգացման ընդհանուր քաղաքականության ծրագիրը:
Ըստ այդմ՝ Իրանի գործադիր իշխանությունը Իսլամական խորհրդի և դատական իշխանության օգնությամբ և պատասխանատու կառույցներին մոբիլիզացնելով, պարտավոր է վեցամսյա ժամկետում ներկայացնել այդ քաղաքականությունների իրականացման համալիր ծրագիրը՝ ներառյալ օրինագծերի ներկայացումը, կանոնակարգերի հաստատումը և անհրաժեշտ  միջոցառումները։
Ծովակենտրոն քաղաքականության նպատակն է զարգացնել  հարևան և այլ  երկրների հետ տնտեսական, առևտրային, ներդրումային, ենթակառոցվածքային, արտադրական և սպասարկման ոլորտի խոշոր նախագծերում համագործակցությունը, որպեսզի Իրանը կարողանա օգտվել ծովային հնարավորություններից՝ ներկա լինելու միջազգային երթուղիներում և ձեռք բերելու տարածաշրջանային ավելի կարևոր դիրք:
ԻԻՀ գերագույն առաջնորդը նաև ընդգծել է այս քաղաքականության իրացման շրջանակում ծովային փոխադրումների և տարանցման մեջ երկրի մասնաբաժնի ավելացնելու անհրաժեշտությունը՝ համատեղ տրանսպորտային ցանցի ստեղծման և ամրապնդման միջոցով: