Իսրայելում միջուկային զենքի առկայության մասին պաշտոնական հայտարարությո՞ւն. ՌԴ ԱԳՆ-ում բազմաթիվ հարցեր են ծագել

Երուսաղեմի և Իսրայելի ժառանգության նախարարի  Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին հայտարարությունը մեծ թվով հարցեր է առաջացնում, ներառյալ Իսրայելում միջուկային զենքի առկայության մասին։ Այս մասին Соловьев Live հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեկնաբանելով իսրայելցի պաշտոնյայի խոսքերը՝ դիվանագետը նշել է, որ այս հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել ամբողջ աշխարհում։ «Սա մեծ թվով հարցեր առաջացրեց։ Հարց թիվ մեկ. ստացվում է, որ պաշտոնական հայտարարությո՞ւն ենք լսում [Իսրայելում] միջուկային զենքի առկայության մասին։ Ըստ այդմ, հաջորդ հարցերը, որ բոլորն ունեն՝ որտե՞ղ են միջազգային կազմակերպությունները, որտե՞ղ է ՄԱԳԱՏԷ-ն, որտե՞ղ են տեսուչները», ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նաև նշել է, որ Իսրայելի կառավարության ներկայացուցիչների նման հայտարարությունները լույս են սփռում Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծմանը երկրի հակադրության իրական պատճառների վրա։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն ամեն կերպ նպաստել է Իսրայելում միջուկային զենքի ի հայտ գալուն՝ նրան լիարժեք աջակցություն ցուցաբերելով այդ հարցում։ «Եթե այս ծրագիրը կա և եղել է, որտե՞ղ են փորձարկումներն իրականացվել, ի՞նչ փորձարկման վայրերում։ Ակնհայտորեն, ըստ երեւույթին, ոչ տարածաշրջանում, ապա որտե՞ղ: Իսկ մի՞թե ԱՄՆ-ը չի կանգնած այս ամենի հետևում»։ – եզրափակել է դիվանագետը։