ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կոտայքում հաստատված փախստականներին 2 500 սննդի փաթեթ է ուղարկել, ևս 2 000-ը կուղարկվի Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզեր

Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2,500 սննդի փաթեթ է ուղարկել. տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան էջը։

«Յուրաքանչյուր փաթեթ տասնչորս սննդատեսակ է պարունակում: Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի համար մեկ փաթեթ է նախատեսված:

Առաջիկայում Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզեր կուղարկվեն ևս 2,000 սննդային փաթեթներ», – նշվում է գրառման մեջ: