Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է. Աղասի Թավադյան

Տնտեսագետ Աղասի Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում դիտարկել է Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և ծրագրային փոփոխությունները։

«Ընդհանուր առմամբ բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ։ 2018 թվականին պետական բյուջեի նախատեսվող ծախսերը կազմել են 1.46 տրիլիոն դրամ, իսկ 2024 թվականեն արդեն 3.02 տրիլիոն դրամ։ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 %ը, որի հետևանքով պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կարող է կազմել 48.4 %։

Նշենք, որ 2018 թվականի կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել էր 667 մլն դոլար և ֆիզիկական անձանց կողմից կատարված բանկային փոխանցումները կազմել էին 1,049 մլն դոլար։ Համեմատած 2023 թվականի սեպտեմբերին 12 ամսվա կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել է 2,965 մլն դոլար, իսկ բանկային փոխանցումները 4,282 մլն դոլար։ Այս 6 տարիների ընթացքում բյուջետային ծախսերը աճել են 2 անգամ, իսկ դեպի Ռուսատան արտահանումը աճել է 4.4 անգամ և ֆիզիկական անձանց կողմից բանկային փոխանցումները 4 անգամ։

Ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի բյուջեի ծրագրի աճին վերջին վեց տարիների ընթացքում: Հայաստանի բյուջեի պլանը առանցքային դեր է խաղում հայաստանի զարգացման գործում և նախանշում է զարգացման ուղվածությունը։

Ամենախոշոր բյուջետային ծախսերի փոփոխությունը 2019-2024 թվականներին.

Այս բաժնում մենք ուսումնասիրում ենք 2019-ից 2024 թվականներին Հայաստանի բյուջեի ամենակարևոր բյուջետային ծախսերի և ուշագրավ փոփոխությունների վրա: Այս թվերը ոչ միայն արտացոլում են երկրի զարգացող առաջնահերթությունները, այլև նրա արձագանքը տնտեսական, քաղաքական և հասարակական մարտահրավերներին:

Կենսաթոշակային ապահովություն և ազգային անվտանգություն։

2019 թվականին բյուջեի ամենախոշոր հոդվածը կենսաթոշակային ապահովությունն էր՝ բյուջեի 18.9%-ով (312 մլորդ դրամ) և երկրորդը՝ ազգային անվտանգությունը՝ բյուջեի 18.2%-ով (301 մլորդ դրամ): Իսկ 2024 թվականին առաջին տեղում ազգային անվտանգությունն է՝ ընդհանուր բյուջեի 18.2%-ով (550 մլորդ դրամ), երկրորդ տեղում՝ կենսաթոշակային ապահովությունը՝ 15.6%-ով (471 մլորդ դրամ)։ Ընդհանուր առմամաբ Ազգային անվտանգության ծախսերը այս 6 տարիների ընթացքում նույնպես աճել են 2 անգամ։

Նոր առաջացած բյուջետային գերակայությունները 2024 թվականին։

2024 թվականի բյուջեի երկու նոր խոշոր հոդվածները արժանի են ուշադրության: Առաջացել են 2 նոր հոդված, որոնք գերակշիռ մասն են կազմում 2024 թվականի բյուջեի պլանի մեջ։ Նախ, «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարության, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» հոդվածը կազմել է բյուջեի 2.9%: Ինչպես նաև առաջացել է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» հոդվածը, որը կազմել է բյուջեի 3.2%-ը: Ընդհանուր առմամաբ այս 2 հոդվածները ուղված են ներքին տնտեսական զարգացման և քաղաքականության մշակման վրա։

Այս փոփոխությունները ցույց են տալիս Հայաստանի արձագանքը նոր մարտահրավերներին ու հնարավորություններին: Նշեք որ «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» հոդվածը այս տարի աճել է 22.7 %-ով և կազմում է ընդհոնւր բյուջի նախագծի 0.1 %-ը, սա համահունչ է այս տարվա ընդհանուր աճի հետ։ Ըստ մեզ, այս պահին ավելի արդիական է զարգացնել Հայաստանի արտաքին տնտեսական և քաղաքական շահերը, քան ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականություն մշակել և դրա վրա տրամադրել ընդհանուր բյուջեի 2.9 %-ը։Դիտարկենք նաև այն ծախսային հոդվածները որոնք 2024 թվականի բյուջեում ունեն զգալի կշիռ և գրանցել են ամենամեծ աճը։

Այստեղ ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է նախորդ տարվա համեմատ։ 5.8 մլրդ դրամ տրամադրվելու է այս ուղղությամբ և այս հոդվածը կազմելու է բյուջեի 0.2 %-ը։ Մեծացել է պահուսատային ֆոնդը, նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ, կազմելով բյուջեի 3.1 %-ը, այսինքն 94 մլրդ դրամ։ Գյուղատնտեսական արդիակականացումը և գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը (փոքր և միջին ձեռնարկություններ) հոդվածների ծախսերը աճել են 2.1 անգամ 2023 թվականի համեմատ։ Այս 2 հոդվածը համապատասխանաբար կազմում են բյուջեի 0.8 և 0.7 %ը։ Զբոսաշրջության զարգացումը աճել է 75.7 %-ով, կազմելով՝ 13.2 մլրդ դրամ։ Ներդրումներ և արտահանման խթանման ծրագիրը աճել է 48.6 %-ով, կազմելով՝ 7.7 մլրդ դրամ։

«Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» հոդվածը աճել է 2.2 անգամ։ Արցախի կորստից հետո 2.1 անգամ աճել է նաև «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» հոդվածը։

 

Ավելին՝ այստեղ