Ադրբեջանցի փաստաբանը դատարանին խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին

Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը, ում գործով այսօր Բաքվում շարունակվում է դատական նիստը, խնդրել է արդարացնել իրեն։

Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով է հանդես եկել, ասելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել է արդարացնել իրեն, միաժամանակ պնդելով, որ ստի դետեկտոր միացնեն՝ համոզվելու համար իր խոսքերի արդարացիության մեջ։

Խաչատրյանի փաստաբանը, որն ադրբեջանցի է, նույնպես դատարանին խնդրել է  արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։