Պսակադրություն անցյալ կյանքից. Արցախ

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է հրապարակել և գրել․

«Պսակադրություն անցյալ կյանքից. Արցախ։

Դիզվառելիքի բացակայության պատճառով հյուրերը նստում էին ընդհանուր մեկ մեծ մարդատար ավտոմեքենայի մեջ և հարսի ու փեսայի հետ շրջում քաղաքով:

Ճիշտ է, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի խորհրդում «արդարանում» էին և նմանատիպ լուսանկարներ ցուցադրելով՝ փորձում ապացուցել, թե իբր շրջափակում չկար, սակայն եթե նրանք ուսումնասիրեին պատմությունը, ապա կտեղեկանային, որ անգամ նացիստական Գերմանիայի գետտոներում անգամ հրեա զույգերը ամուսնանում էին և այդպիսով պահպանում իրենց գենը»։