Երևանի և Ստավրոպոլի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կլինի

Armenia Airways ավիաընկերությունը 2023թ. դեկտեմբերին կսկսի կատարել Ստավրոպոլ-Երևան ուղիղ չվերթներ։ Դրանք կկատարվեն շաբաթը երկու անգամ, տեղեկացվել է Ստավրոպոլի օդանավակայանի թելեգրամյան ալիքում։

«Armenia Airways ավիաընկերությունը դեպի Հայաստանի մայրաքաղաք տոմսերի վաճառք է սկսել։ Թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 2-ին, երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը 1 ժամ է։ Երթուղին սպասարկում է Boeing 737-300 օդանավը (150 ուղևոր)»,- նշվել է հաղորդագրությունում։