ՌԴ-ում դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա՝ Utair-ին չմատակարարված շարժիչների պատճառով

«Utair» ավիաընկերությունը հայց է ներկայացրել Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ հայկական «Aquila Technics» ՍՊԸ-ից գրեթե 176 մլն ռուբլի վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արբիտրաժային գործերով նյութերին։

Տեղեկության համաձայն՝ «Utair»-ը նախկինում դիմել է Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ խնդրելով նախնական միջանկյալ միջոց ձեռնարկել՝ «Aquila Technics» ՍՊԸ-ի բանկային հաշիվներում գրեթե 175 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի առգրավման տեսքով:

Դատարանը, ուսումնասիրելով դիմումում շարադրված փաստարկները և ուսումնասիրելով գործի նյութերը, հայցի ապահովման պահանջը բավարարել է։

Ըստ նյութերի՝ «Utair»-ը հայտարարել է, որ «Aquila Technics» ՍՊԸ-ն Տյումենի օդանավակայանին շարժիչներ չի մատակարարել այնտեղ գտնվող ավիաընկերության ինքնաթիռի համար․ «Ինչպես նշում է դիմումատուն, «UTair Airlines»-ի և «Aquila Technics»-ի միջև 2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր, ըստ որի փոխադրողը նախատեսում էր ստանալ շարժիչներ։ Միևնույն ժամանակ, «Aquila Technics» ՍՊԸ-ն, ըստ «Utair»-ի, չի առաքել դրանք և չի վերադարձրել գումարը»,-նշվում է նյութերում։