Հաստատվել է Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի որոշմամբ, նախօրեին հաստատվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին լրացել էր համալսարանի հոգաբարձուների խորհրդի ժամկետը եւ փաստորեն միայն 2 ամիս անց ձեւավորվեց նոր խորհուրդը, որը դեռ նախագահ չունի, քանի որ խորհուրդն առաջիկայում պետք է նիստ գումարի եւ ընտրի խորհրդի նախագահին։

Նոր ձեւավորված խորհրդի կազմը ներկայացնում ենք ստորեւ․

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Տիգրան Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ

Զարուհի Մաթևոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արտուր Մովսիսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Գևորգ Հակոբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ

Հակոբ Քնաջյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Մարիամ Մինասյան – Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)

Շողեր Վերդյան – Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Հայկ Համբարձումյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) 2 Ռուզան Ղազարյան – Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ)

Լալիկ Խաչատրյան – Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ

Կարինե Աբրահամյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր

Մարիա Եղիազարյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր

Նաիրա Մանուկյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Նարինե Հեքեքյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Էլլա Ավագյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Օֆելյա Ստեփանյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության ֆակուլտետ, բակալավրի ուսանող

Սյուզան Մարտիրոսյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ, բակալավրի ուսանող 3

Ռիտա Սաղաթելյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ, բակալավրի ուսանող

Էլիզա Հարությունյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող

Մարիանա Գասպարյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող