Ձերը 200 ֏ է, իմը՝ հայրենիքս․ Կարապետ Պողոսյան

Հոգիս խռովված էր, 200 ֏-ը ասում էր, էս ընդդիմադիրները շատ վատն են, միայն վատն են տեսնում…

Իսկապես վատ էի տանում, բայց չպատասխանեցի, որովհետև իրենը 200 ֏ է, իմը`հայրենիքը, ինչ պատասխանեի…

Բայց մի բան եմ ուզում պատմել,

2018֊ին ելա «հեղափոխականների» դեմ, ժող ջաներին գեշ շարի շշին, ապա ՀՀԿ֊ով պատգամավորի թեկնածու առաջադրվեցի և բնականաբար մտահոգ էի, իսկապես մտահոգ էի Արցախիս ու Հայաստանիս ճակատագրով…

Կարգախոսս էլ՝ «Եթե մտահոգ ես»։ Ինչևէ, գնացել էի իմ վաղեմի բարեկամ` Արթուր Ղանդիլյանի մոտ, քննարկում էինք իր ղեկավարած ՀՌԸ եթերից իմ քաղաքական գովազդների հեռարձակման հարցը (Ի դեպ, այդ ՀՌԸ էլ սրանք փակին)։ Ներս է մտնում այդ ժամանակ Շիրակի փոխմարզպետ, այդ պահին իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածու, բախտակից ընկերս` Սոֆյա Հովսեփյանը, իր խառնվածքին համահունչ, մի քիչ կիսակռիվ, ասում է.

-Եկել եմ տեսնեմ էս մեր Կարապետը ընչի՞ է մտահոգ…

Դէ, Սոֆիան էն եզակի հեղափոխականներից էր ում հարգում էի, ու լուռ նայեցի դեմքին, չպատասխանեցի, արդեն երեք տարի է ինքն էլ է շատ մտահոգ, իր սիրտն էլ է պայթում, ինքն էլ է կաշվից դուրս գալիս…

Ինչևէ, տղերք, ձերը 200 ֏ է, իմը հայրենիքս, թող Աստված ինձ ուժ տա ես հայրենիքս հետ բերեմ, դուք էլ ծովի չափ 200 ֏֊ներ աշխատեք…

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից