Բայրամովը Հայաստանին կոչ է արել «հնարավորությունը բաց չթողնել»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում կրկին կոչով դիմել է Հայաստանին: Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«30 տարի անց… նոր հեռանկարներ է բացվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ինչը ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-ասել է Բայրամովը՝ կոչ անելով այդ հնարավորությունը բաց չթողնել։