Մեր օրերի մոռացված հերոսները․ Ռոման Կիրակոսյան

Ռոման Հայկի Կիրակոսյան (սեպտեմբերի 10, 2001 թ․, Լոռու մարզ, ք. Տաշիր – հոկտեմբերի 31, 2020, ք. Մարտունի, Արցախի Հանրապետություն), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող։

Լինելով Արցախի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող՝ Ռոման Կիրակոսյանը անմիջականորեն մասնակից է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված 44-օրյա պատերազմին, պաշտպանել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը։

Հադրութի շրջանում Ռոմանը իր ծառայակից ընկերների հետ 35 օր թեժ մարտեր է տվել` ընկնելով թշնամու շրջափակման մեջ։

Շրջափակումից դուրս գալուն պես տեղափոխվել են Մարտունու շրջան` իրենց կռիվը այնտեղ շարունակելու, սակայն մարտի առաջին օրը՝ Ռոմանը զոհվել է թշնամու ավիացիայի ռմբակոծումից։

Մոր հետ վերջին հեռախոսազրույցին ասել է.

«Մամ ջան, Մարտունին մերն է, ամեն գնով պիտի պահենք»։

Ռոման Կիրակոսյանը պարգևատրվել է «Արիություն» և «Մարտական ծառայութան» մեդալներով։ 

Ռաֆայել Վարդանյան