Զարմանալի չէ, որ անզեն քրիստոնյա հայերը չեն համարձակվում մնալ Լեռնային Ղարաբաղում․ Շվեդիայի խորհրդարանի անդամ

Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնը անդրադարձել է լուսանկարին, որտեղ ադրբեջանցի զինվորը Ստեփանակերտում ցույց է տալիս գորշ գայլերի նշանը։

«Ադրբեջանցի զինվորները նվաճված Լեռնային Ղարաբաղում ցույց են տալիս այսպես կոչված «Գայլի ողջույնը»։ Սա թուրքական գերազանցությունը խորհրդանշող ռասիստական ​​ժեստ է։ Այն համեմատվել է Հիտլերի ողջույնի հետ և արգելված է Ֆրանսիայում և Ավստրիայում:

Զարմանալի չէ, որ անզեն քրիստոնյա հայերը չեն համարձակվում մնալ այս զինվորների պաշտպանության տակ»,- նշել է Հելսբորնը։