Ջերմ բարևներ Բաքվից` ԿԳՄՍ նախարար Ժաննային

Մինչ հայաստանյան հակահայ իշխանությունները քծնելով ադրբեջանցիներին և թուրքերին՝ կեղծում և մանիպուլացնում են մեր պատմությունը, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննան ամեն գնով պաշտպանում է քայլիստների «քավորությամբ» հրատարակված 7֊րդ դասարանի «Հայոց պատմության» հակահայ դասագիրքը, Ադրբեջանում, Նախիջևանի համալսարանի կողմից այս բովանդակությամբ գրքեր են հրատարակվում և տիտղոսաթերթի վրա դնում այս քարտեզը` Հայաստանը ներկայացնելով որպես պատմական Արևմտյան Ադրբեջան…

Ժաննա’, լա՞վ ես…Գո՞հ ես…Կմեկնաբանես թուրքերիԴ հրատարակած այս գրքի քարտեզը…

Նիկոլի իշխանությունը կեղծելով պատմական փաստերը՝ հրաժարվում է մեր պատմությունից, իսկ թուրքերն այդ ֆոնին սեփականաշնորհում են մեր պատմությունը և պաշտոնական Երևանի հակահայ կեցվածքի ֆոնին էլ ավելի լկտիանում և ցինիկանում…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից