Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հունաստանի մայրցամաքային հատվածում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերիստերիոն քաղաքից 77 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ 139 հազար մարդ է ապրում։ Երկրաշարժի օջախն ընկել է 2 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։