Ռուսաստանը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Այս մասին որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փաստաթուղթը հրապարակվել է։
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի երկրորդը Հայաստանում։ Առաջինը Գյումրիում է։
ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք «սկզբունքային բնույթ չեն կրում»: