Ինձ փոխանցված տեղեկությունը խորհրդապահական բնույթ ունի․ ՀՀ ՄԻՊ-ը Լևոն Մնացականյանի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Բաքվում գերության մեջ Լևոն Մնացականյանի մասով մի քանի անգամ անհատականացված հստակ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։

«Ես որպես մարդու իրավունքների պաշտպան կարևորում եմ նաև ընտանիքի տեղեկացվածությունը։ Այդ նպատակով դիմել եմ համապատասխան մարմիններին,  պարզապես այն տեղեկատվությունը, որ իրենք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, իրենք որակել են որպես խորհրդապահական, ու դա չեմ կարող այս պահին հրապարակել, այլապես կխախտեմ թե իմ գործունեության, թե այդ  կազմակերպությունների  գործունեության սկզբունքները»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների այն հարցին, թե Մնացականյանը ո՞ղջ է, թե մահացած։

Նշենք, ավելի վաղ մամուլում լուր էր տարածվել, թե Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են։