Իրանի ԱԳ նախարարը Անկարայում հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ

Իրանի ԱԳ նախարարը Քաթարում «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական բյուրոյի առաջնորդի հետ հանդիպումից հետո մեկնել է Անկարա։

Թուրքական TRhaber–ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Էմիր Աբդուլահիանը Անկարայում հանդիպել է իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածի հետ կապված ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

Նախատեսվում է, որ Իրանի ԱԳ նախարարը հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահի հետ։