Իրանի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Անկարա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։

«Արտգործնախարարը հեռացավ Դոհայից և ժամանեց Անկարա: Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, Թուրքիայում Աբդոլլահիանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Պաղեստինի իրադարձությունները և Գազայում ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը վերջ տալու ուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ: