Մենք քո նմաններին բարև չենք տվել, չենք տալիս և չենք տալու, մենք դավաճաններին բարև չենք տալիս․ Հենրիխ Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ինչ-որ բաներ հաչալուց, հիշի՛ր պապոյան գևորգ, հերթ էիր կանգնում , որ ձեր հանձնած Արցախը ազատագրողներին գոնե մեկ անգամ մոտիկից տեսնեիր ու եթե բախտ վիճակվեր , ձեռքով բարևեիր։

Ժողովրդին խաբելով եկաք իշխանության, ժողովրդին խաբելով հանձնեցիք Արցախը, ժողովրդին խաբելով Արցախն ազատագրողներին բանտարկեցիք, բարի համբավը սեվացնելու փորձեր արեցիք, ոմանք զրկվեցին ազատությունից, ոմանք կյանքից:

Հինգ հազար Հայորդիներից խլեցիք ամենաթանկը կյանքը,տանելով նրանց դեպի մահվան դուռ:

Հարյուր քսան հազարից խլեցիք իրենց տունը, բոլորիցս խլեցիք հայրենիքի մի զգալի հատված:

Ճանաչեցիք Արցախը թշնամի պետության կազմում, այնպիսի խաղաղություն հաստատեցիք, որ 3000 տարվա ընթացքում առաջին անգամ Արցախում Հայ չմնաց:

Դու ու քո նմանները բացահայտված եք, Հայաստանը խաչմերուկ է ձեր համար և դուք ու ձեր իշխանությանը «աշխարհաքաղաքական պռոխոդնոյ դվոր»։

Հասարակությունը ճանաչում է ձեզ, ճանաչում է որպես դավաճանների, հայրենավաճառների, դավադիրների, այլահպատակների, թրքասերերի, հողատուների, կապիտուլյանտների ճանաչում է որպես ազգի ամոթ։

Մենք քո նմաններին բարև չենք տվել, չենք տալիս և չենք տալու, մենք դավաճաններին բարև չենք տալիս:

 

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից