Երբ անհույս է ընթացքը, իսկ ավարտը՝ անորոշ…

Օր-օրի, կարծես, ավելի եմ հեռանում ինքս ինձնից… Հեռանալով՝ դառնում եմ շրջապատում անհաղորդ, աշխարհից՝ մեկուսի, արդարությունից՝ նեղացած… Չգիտեմ, սա թուլությո՞ւն է, թե ահազանգը դառը իրականության, որն ամենօրյա տագնապով սղոցում է համբերությունս և ինձ դարձնում ավելի կասկածամիտ, իսկ երբեմն, նաև՝ անհավատ…

Սարսափելի է ինքդ քեզնից հեռանալու զգացողությունը, մանավանդ, երբ անհույս է ընթացքը, իսկ ավարտը՝ անորոշ…

ԱՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից