Լուծարել են այդ հանրապետությունը, հիմա էլ ասում եք՝ ինչո՞ւ չի ընդունում, ո՞ւմ ընդունի․ Արմեն Խաչատրյան

«Հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչները փաստաթղթեր են ստորագրել, լուծարել են այդ հանրապետությունը, այլ երկրների հետ հարաբերության մեջ են մտել։ Հիմա էլ ասում եք՝ ինչո՞ւ չի ընդունում, ո՞ւմ ընդունի»,-պատասխանելով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ Փաշինյանի՝ չընդունելու մասին հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում հաստատվել է բռնի տեղահանված 100 հազար արցախցի, և իրենք ամեն ինչ անելու են նրանց սոցիալական, անվտանգային իրավունքներն ապահովելու հարցով. «Ժամանակի ընթացքում քաղաքացիության հարցը կլուծվի։ Արցախի էջը փակված չէ։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր արցախցիների հետ վերադարձի, գույքային իրավունքը պահպանվի։ Մեր քույրերն ու եղբայրներն այնտեղ թողել են մեծ քանակությամբ գույք, տնտեսություն, նրանք իրավունքներ ունեն իրենց տնտեսության նկատմամբ։ Եվ այդ ուղղությամբ միջազգային ասպարեզներում գործընթացներ են տարվելու»։