ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ Գազայում Իսրայելի ցամաքային գործողության հետ կապված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ Արաբական Միացյալ Էմիրությունները նիստի ընթացքում կձգտի հասնել ՄԱԿ-ի ԱԽ անդամների կողմից պարտավորեցնող բանաձևի ընդունման՝ «անհապաղ հումանիտար դադարի» շուրջ։

Հոկտեմբերի 27-ին 120 երկիր կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը ներկայացրել էր Հորդանանը և որով կոչ էր արվում Գազայում «կայուն հումանիտար զինադադար» հայտարարել։ ԱՄՆ-ը դեմ էր քվեարկել բանաձևին, 45 երկիր ձեռնպահ էր մնացել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։