Լավրովն ու Բայրամովը hեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրանք քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի դելիմիտացիայի հետ կապված հարցեր: