Երևան են եկել 25 երկրների 50 լավագույն լուսանկարիչներ

Երևանում ընթանում է Լուսանկարիչների միջազգային ֆեդերացիայի համագումարը։ Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել են աշխարհի 25 երկրների լավագույն մասնագետներից 50-ը։ Այս մասին հայտնում է MIR 24-ը։

Նրանք առաջին հերթին օգտագործել են Հայաստան ուղևորությունը՝ երկիրը բացահայտելու իրենց հետևորդների համար։ Լուսանկարել են սովորական քաղաքացիների կյանքը, միջնադարյան վանքեր և բացել նոր կետեր գեղեցիկ պատկերների համար։ Նրանք աշխատել են Արարատ լեռան ստորոտում՝ Խոր Վիրապի վանքում, որտեղից բացվում է աստվածաշնչյան լեռան ամենագեղեցիկ տեսարանը։

«Լուսանկարիչները երկրների լավագույն դեսպաններն են։ Մեր աշխատանքով մենք կարող ենք հրավիրել լուսանկարիչների ամբողջ աշխարհից՝ այցելելու կոնկրետ այս վայրը: Հիմա մենք փոքր խումբ ունենք՝ ընդամենը 50 հոգի, բայց բոլորն ունեն պաշտոնական էջեր և միլիոնավոր բաժանորդներ»,- ասել է Լուսանկարիչների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Բուսին։

Միջազգային ֆեդերացիան համախմբում է շուրջ երեք միլիոն մասնագետ 120 երկրներից։ Ամեն տարի նրանք իրականացնում են մոտ յոթ հարյուր նման ուղևորություններ աշխարհի տարբեր երկրներ։