ՔՊ-ական պատգամավորներ, ովքեր մանդատին զուգահեռ տան տեր են դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրերը, և ստորև կներկայացնենք այն պատգամավորների ցանկը, որոնք մինչ հեղափոխությունն անտուն և անտանիք էին։ Հեղափոխությունից հետո, երբ արդեն ունեն ստաբիլ աշխատավարձ, գնել են բնակարաններ Երևանի ամենաբանուկ հատվածներում և իրենց ծննդավայրերում։ Իհարկե, կան այնպիսիք, որ բնակարաններ գնել են ոչ իրենց անունով։

Եվ այսպես, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում:

Հովիկ Աղազարյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է տան վարձավճարի փոխհատուցում:

Մաթևոս Ասատրյան – 2021 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Ռուստամ Բաքոյան – 2019 թվականին՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, հայրը՝ Նոր կյանք համայնքում, նաև ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Վիլեն Գաբրիելյան – 2022 թվականին՝ քաղաք Երևանում:

Արփի Դավոյան – անշարժ գույքի (Երևան քաղաքի Կենտրոնում) հիփոթեք ունի (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Գայանե Եղիազարյան – 2022 թվականին՝ Երևանում:

Արման Եղոյան – 2020 թվականին՝ Դիլիջանում, քույրը 2018թ.-ին նվիրատվություն է ստացել բնակարան Քանաքեռ- Զեյթունում:

Արսեն Թորոսյան – 2020 թվականին՝ Ծաղկաձորում, 2021 թվականին՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:

Արմեն Խաչատրյան – Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա, հիփոթեք (այլ տվյալ չկա): Հասմիկ Հակոբյան – 2019 թվականին՝ Նոր Նորք վարչական շրջանում:

Հրաչյա Հակոբյան – 2020 թվականին՝ Ջրվեժում, 2021 թվականին՝ Ձորաղբյուրում:

Վաղարշակ Հակոբյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Թագուհի Ղազարյան – 2022 թվականին՝ Երևանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Սոնա Ղազարյան – 2020 թվականին՝ Առինջ գյուղում:

Վահե Ղալումյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Արուսյակ Մանավազյան – 2020 թվականին՝ Աջափնյակ վարչական շրջանում:

Էմմա Պալյան – 2022 թվականին՝ Երևանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Մարիամ Պողոսյան – 2020 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանում:

Արուսյակ Ջուլհակյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ռուբեն Ռուբինյան – Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ալեն Սիմոնյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում։

Լիլիթ Ստեփանյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում։

Լիլիթ Մինասյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Արեն Մկրտչյան – հիփոթեք (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Ծովինար Վարդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Վլադիմիր Վարդանյան – հիփոթեք՝ Արաբկիր վարչական շրջանում:

Հերիքնազ Տիգրանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ահա այսպես, Պարույր Սևակը կասեր՝ մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի… ՔՊ-ական պատգամավորները և բնակարան են գնել,և շարունակում են պետությունից տան վարձի գումար ստանալ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։