ՀՀ-ն պատրաստ է գազ գնել Ադրբեջանից քաղաքական հարցերի լուծումից հետո․ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից քաղաքական հարցերի լուծումից հետո, Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի ժամանակ ասել է ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով Վրաստանում մասնակցել է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: