Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Նա նաև շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում։

Ֆրանսիայի մշակույթի նախարարին ուղեկցել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։